Ես համարում եմ, որ պարոն Կոստայանը դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը և իրեն համարում եմ Հայաստանի Հանրապետության ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը: Կարծում եմ, որ լավ կլինի, եթե նա կարողանա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձևով իր ծառայությունները մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Այս մասն հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Գևորգ Կոստանյանի մասին և հավելելով, որ վերջինիս վերաբերող որևէ քննարկման մասնակից չի եղել:
Սիմոնյանը նշել է, որ պատրաստ չէ Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր, քանի որ նա չի եղել ՀՀԿ անդամ. «Իսկ որպես իրավաբան դիտարկելիս, կարող եմ ասել, որ նա լավագույն իրավաբաններից մեկն է»:
Նշենք, որ վերջին շրջանում չեն դադարում խոսակցությունները Կոստանյանին նոր պաշտոն տալու մասին: Հիշեցնենք նաև, որ Կոստանյանը դեռ ամիսներ առաջ իր հայտարարություններով, ինչ-որ տեղ անակնկալի բերեց հանրությանը՝ գովեստի խոսքեր ասելով Նիկոլ Փաշինյանի հասցեին: