Գերմանական Airbus Defense and Space կոնցերնը և ֆրանսիական Dassault Aviation-ը պայամանագիր են ստարագրել՝ սկսելով 6-րդ սերնդի կործանիչներ մշակելու գործընթացը: Նախագիծը ստացել է FCAS (Future Combat Air System) անվանումը , իսկ հիմնական աշխատանքներն ուղղված են լինելու նորագույն ավիացիոն համալիրի ստեղծմանը՝ հիմնված նորագույն շարժիչների, պլաների, բորտային ռադիոլէլեկտրոնային համակարգերի վրա:
Նոր կործանիչը նախատեսում են ստեղծել 5-7 տարում, ինչից հետո այն կփոխարինի Dassault Rafale-ին և Eurofighter Typhoon-ին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Գերմանիան հրաժարվել է F-35 կործանիչներից՝ նախապատվությունը տալով տեղի արտադրությանը: