ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Դ. Սարգսյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից: Աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղղարկվել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գարիկ Գերասիմյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ՀՀ ոստիկանության համակարգում: