ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում դեռ առաջընթաց չկա, Հայաստանը դեռ չի պատասխանում հանդիպելու վերաբերյալ Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հարցմանը: Այս մասին հայտնել է հենց գլխավոր քարտուղարի թեկնածուն:
Զասը նշել է, որ հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդիպել ցանկացած պահի, երբ հարմար կլինի հայկական կողմին, սակայն պատասխան դեռ չկա, հանդիպում դեռ չի եղել: Իսկ մյուս բոլոր անդամ երկրները հայտնել են իրենց աջակցությունը:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք որոշում կայացնել առանց Հայաստանի, Զասն ասել է, որ ՀԱՊԿ կանոնակարգում նախատեսված է հնարավորություն որոշում կայացնել սահմանափակ կազմով, սակայն դա լավագույն տարբերակը չէ, նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով, քանի որ դա է նորմալ, առանց խնդիրների աշխատանքի երաշխիքը: