ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական ներխուժում լինի Վենեսուելա, դա կլինի ՄԱԿ-ի կանոնակարգի կոպիտ խախտում: Կանոնակարգով յուրաքանչյուր անդամ երկիր պաշտպանված է ուժի կիրառումից: ՏԱՍՍ-ը գրում է, որ Վաշինգտոնից շարունակվում են ազդանշաններ հնչել ուժային սցենարի մասին, որի նպատակն է օրինական իշխանութությունը տապալելը՝ այդ թվում նաև ուղիղ ռազմական ներխուժումով:
Զախարովայի խոսքերով, բացի ազդանշաններից, հնչում են նաև համաներման մասին սադրիչ հայտարարություններ՝ ուղղված այն զինվորականներին, որոնք պատրաստ կլինեն համագործակցել ընդդիմության հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ, նման հայտարարությունները աջակցություն են հանցագործությանը: