Հայաստան Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյան, Արմեն Սարգսյան, ՀՀԿ, «Քառյակ մեդիա». Ինչ է սպասվում մայիսին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.«Ասում են, թե այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Հայաստանում է,  բացարձակապես չի զբաղվում ու չի զբաղվելու քաղաքականությամբ:

Ավելին, պնդում կա, որ մայիսին սպասվող տարբեր ճակատների` Ռոբերտ Քոչարյան, Արմեն Սարգսյան, ՀՀԿ, «Քառյակ մեդիա» բուռն մուտքը քաղաքական դաշտ, քոչարյանական թեւից ստվերային ձեւով առաջնորդելու է հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը. «Նրա ռեյտինգը հենց այս պահին չափազանց բարձր է, եւ իշխանությունների անընդմեջ վրիպումների, կառավարության բաժակաճառային ծրագրի, տնտեսական քաղաքականության տապալման ֆոնին նրա մուտքը «խաղադաշտ» բավականին տպավորիչ արդյունքներ կգրանցի»,- ասաց «կոնկուրենտ ֆիրմայի» մեր զրուցակիցը:

Ի դեպ, Կարեն Կարապետյանը, որն այս պահին «կտրուկ» մերժում է քաղաքականություն մտնելու հայտը, խաղում է միջնորդավորված` էներգետիկայի նախկին նախարար Հայկ Հարությունյանի եւ փոխկապակցված` սանիկների, տնտեսական լուրջ մասնագետների բլոկով:

Հիշենք. «փեսան»` Հայկ Հարությունյանը, Գագիկ Հարությունյանի զարմիկն է, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 445
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    447
    Shares

Նույն շարքից