Քաղաքական 

Բաբկեն Թունյանը՝ պատվիրակությունը ղեկավար

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Բարեկամներ, ԱԺ խորհրդի որոշմամբ, ղեկավարելու եմ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը։
Մեր պատվիրակության կազմում են Անուշ Բեղլոյանը և Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), և ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը:

ՍԾՏՀ-ի կազմակերպության անդամ են հանդիսանում 12 պետություններ։

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահը ներկայումս Օգտայ Ասադովն է (Ադրբեջան), գլխավոր քարտուղարը՝ Ասաֆ Հաջիևը այդ երկրից»,-հայտնում է Թունյանը:

Նույն շարքից