Կեմերովոյի երկրամասում Կամազն ընկել է 8-10 մետր բարձրությունից, ինչի արդյունքում կա 6 զոհ և 16 վիրավոր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախնական տեղեկություններով, վարորդը չի կարողացել կառավարել բեռնատարը, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել սարսափելի վթարը:
Բոլոր ուղևորները եղել են «Разрез Распадский» ածխի հանքի աշխատակիցներ:
Դեպքի վայրում աշխատում են ՌԴ ԱԻՆ-ն ու ոստիկանությունը: Արդեն հարուցվել է քրեական գործ: