Դոնի Ռոստովում հրազենի կիրառմամբ վիճաբանության արդյունքում զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 7-ին երեկոյան: Նախնական տեղեկություններով, վիճաբանությունը եղել է երկու խմբերի միջև: Կա նաև մեկ վիրավոր, որը հոսպիտալացվել է:
Ընդհանուր առմամբ վիճաբանությանը մասնակցել է ավելի քան 10 մարդ: Իրավապահները որոնում են հնարավոր մասնակիցներին, ինչպես նաև ավտոմեքենաները, որոնցով վերջիներս հեռացել են դեպքի վայրից: