Հասարակություն Բարի օր 

Ողբերգական վթար՝ շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ. Զոհ կա

Փետրվարի 8-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 23-րդ կմ-ին բախվել են ԳԱԶ 24 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Հ.) և Toyota Hiace մակնիշերի (վարորդ` 1965 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենանները, ինչի հետևանքով Toyota Hiace մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մետաղյա բաժանարարին: Պատահարի հետևանքով ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Toyota Hiace ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Մ. Պ.-ն (ծնված 1980թ.) և GAZ 24 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ժ. Գ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

 

Նույն շարքից