Քաղաքական 

Կառավարության ծրագիրը նախաձեռնողական է. Հակոբ Արշակյան

Կառավարության կառուցվածքի մասով ինչ-որ չափով հստակություն կա, առկա է այն ձևաչափը, որի շուրջ քննարկումները տեղի են ունենում: Ըստ այդ ձևաչափի, բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը, ռազմարդյունաբերությունը միավորվում են և դառնում նախարարություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նոր ստեղծվելիք նախարարության հավանական ղեկավար Հակոբ Արշակյանը:

Նախարարության անվանման հետ կապված վերջնական տարբերակ դեռ չկա, այդ մասով քննարկումները, Արշակյանի խոսքերով, շարունակվում են:

Ինչ վերաբերում է այսօր հաստատված կառավարության ծրագրին, ապագա նախարարն այն նախաձեռնողական անվանեց՝ նշելով, որ այն ռիսկ վերցնելու, իրականացնելու ծրագիր է, որտեղ պարփակված է իրենց տեսլականը: Նա նաև խորհուրդ տվեց ծրագրում միայն թվեր չփնտրել:

Արշակյանը նաև հավելեց, որ կառավարության ծրագրի շրջանակներում շեշտակի ավելացում է լինելու ռազմարդյունաբերության գիտատեխնիկական և գիտահետազոտական ոլորտներում: Նա նաև հորդորեց ռազմարդյունաբերության տակ չհասկանալ միայն տանկեր, քանի որ կան շատ այլ միջոցներ, որոնք զարգացվելու են Հայաստանում:

Նույն շարքից