Քաղաքական գլխավոր 

Բոլոր կառավարություններում էլ կարող եք տեսնել կադրերի սողունություն. Հակոբ Արշակյան

Այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո Հակոբ Արշակյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ կառավարության որոշ պրոֆեսիոնալ անդամներ սկսել են հեռանալ, նշեց, որ գործադիրը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու և նրանց հնարավորությունները Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնելու քաղաքականություն. «Այդ ուղղությամբ շատ գործուն քայլեր են կատարվում ու կատարվելու են»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են մարդիկ հեռանում այդ դեպքում, Արշակյանն ասաց, որ բոլոր ընկերություններում և բոլոր կառավարություններում կարելի է տեսնել կադրերի սողունություն, որոնք պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով. «Մի տեղից գնում են մի տեղ, մեկ այլ տեղից՝ մեկ այլ տեղ: Չեմ կարծում թե ամեն կադրի գնալով կարելի է դատել քաղաքականության մասին»:

Արշակյանը չբացառեց, որ հեռացողները հնարավոր է տարաձայնություններ են ունեցել: Նրա խոսքերով, ՀՀ այս կառավարությունը նախորդներից տարբերվում է նաև նրանով, որ այստեղ կան տարաձայնություններ, որոնց արդյունքում մարդիկ կարող են գնալ, գալ, լինում են քննարկումներ և այլն:

Նույն շարքից