Քաղաքական Բարի օր 

Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը. Արմեն Աշոտյանը հարցեր ունի

Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված ՈՒժերի զորախումբ ուղարկելու հարցը։

ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։

Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիայում է։
Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։

ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին՝
1. Հրապարակի Սիրիայի իշխանությիւնների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելիւ հետ կապված։
2. Ինչու է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։
3. Ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։

Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականիւթյունները։ Խաղաղություն Սիրիային։

Արմեն Աշոտյան

 

Նույն շարքից