Այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իսկ հանձնաողովն ընդհանուր առմամբ ունենալու է 15 անդամ:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ էլ ընտրվեց Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահը Իմ քայլը խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանն է: