Հայաստան Քաղաքական 

Նախկին փոխնախարարն ընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն ընտրվեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական, ԱԺ նախկին փոխխոսնակ Միքայել Մելքումյանն է:

Արմեն Փամբուխչյանը մինչև պատգամավոր դառնալը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Նույն շարքից