Հասարակություն 

Մեր Զինվորները կունենան աշխատատեղ ԱԱԾ -ում. Արմեն Մուրադյան

Հայրենիքի պաշտպանի կենտրոնում վերականգնողական կուրս անցնող տղաներն աշխատանք կունենան ԱԱԾ-ում: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ, Հայրենիքի պաշտպանի կենտրոնում, իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:
Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,-գրել է Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ժպիտով հավելելով, որ Մինասյան Հայկուհին արդեն ակտիվ համագործակցում է ԱԱԾ -ի հետ:

Նույն շարքից