Հայաստան Քաղաքական 

Մխիթար Հայրապետյանը դեռ չգիտի, թե ինչ լիազորություններ է ունենալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը

Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքերով, այս պահին հանձնակատարի ինստիտուտի գործառույթների, բովանդակային, կառուցվածքային հարցերի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա, քննարկումները դեռ ընթանում են: Սակայն մի բան պարզ է՝ լինելու է 12 նախարարություն:

Հայրապետյանը չգիտի, թե ինչ լիազորություններ է ունենալու հանձնակատարը, արդյո՞ք այն հավասարեցված պաշտոն է լինելու է նախարարի հետ, թե ոչ: Այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ հայտնի լինի, թե ինչ լիազորություններ են տրվելու հանձնակատարին:

Նույն շարքից