Ուկրաինայի նախկին նախագահ Վիկկտոր Յանուկովիչի անվտանգությունը Ռուսաստանում պահպանում են պետական ծառայությունները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա եղել է նախագահ Պուտինի որոշմամբ: Այս որոշումը կայացվել է այն պահին, երբ Յանուկովիչը ոտք է դրել Ռուսաստան՝ դեռ լինելով Ուկրաինայի նախագահ:
Պեսկովը դժվարացել է ասել, թե կոնկրետ որ կառույցն է պահպանում Յանուկովիչի անվտանգությունը:
Ավելի վաղ Յանուկովիչը հայտնել էր, որ իր հասցեին սպառնալիքներ է ստանում՝ հավելելով, որ նման սպառնալիքներ ստանում են այլ ուկրաինացի գործիչներ ևս: