«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիամիավորում գործունեությունըդադարեցնելու մասին։
«Պանարմենիան Մեդիա Գրուպի» հետ համագործակցողընկերությունների բաժնետերերիկազմում մի շարքփոփոխություններ են տեղիունեցել։ Մասնավորապես, «ԱՏՎ»-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ–ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար ԴավիթԱվետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը:
Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և«Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզ»-ը, «Լավ» ռադիո»-ն (Ռադիո107fm) և «Թերթ.am»-ն անցել են «Քառյակ Մեդիա»-ին:
Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջան»-ի (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։
Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվելդադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծելնրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարմանպայմանագրերը:
Պանարմենիան Մեդիա Գրուպ