ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկում է փոփոխություններ անել գովազդի մասին և վարչական իրավախախտումների մասին օրենքներում: Փոփոխությունների արդյունքում սահմանվելու է պատիժ, որի չափը դեռ քննարկվում է:
Նախկին փոխնախարարն առաջարկում է օրենքով արգելել կուրսային, դիպլոմային աշխատանքների գովազդն ու վաճառքը։ Նրա խոսքերով, այս գործընթացն ազդում են կրթության որակի վրա, քանի որ ուսանողները ուղղակի կոնկրետ գումար վճարելուց հետո գնում են դրանք, ոչ թե ինչ-որ նյութեր կարդում, որոնք թույլ կտան, որպեսզի իրենք իրենց ուժերով գրեն:
Պատգամավորը հասկանում է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը չի կարող ամբողջությամբ լուծել դաշտի խնդիրը: Խնդիրը լուծելու համար պետք է օգտվել Ամերիկյան համալսարանի օրինակից՝ համակարգ ներդնել, որը թույլ կտա կրկնվող աշխատանքների դեպքում հայտնաբերել դրանք:
Պատիժը լինելու է վարչական: