Այսօր՝ փետրվարի 8-ին, Analitik.am-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Երևանի նախկին քաղաքային իշխանության կողմից պարգևատրումների կարգադրությունները թաքցնելու մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանի հայտարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի դրանք ստուգվեն:
Վերոնշյալ թեմայով խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Երևանի իշխանություններն աստղաբաշխական պարգևավճարներ են բաժանել: Դրանից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Տարոն Մարգարյանի կառավարման տարիներին ավելի քիչ գումար է այդ նպատակին տրամադրվել: Ավելի ուշ Կարապետյանը հայտարարեց, որ նախորդ տարիներին իրական թիվը չի ներկայացվել: