Հասարակություն 

«Ֆիլիպ Մորրիսում» մենք հավատարիմ ենք անծուխ ապագա ստեղծելու գաղափարին. Անդրե Կալանցոպուլոս

Հարգելի՛ առաջնորդներ,

Որպես Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ (ՖՄԻ) ընկերության Գործադիր տնօրեն՝ ինձ հաճախ են հարցնում, թե ինչու՞ մենք չենք դադարեցնում սիգարետի վաճառքը: Կարծում եմ՝ հարցադրումը սխալ է: Ճիշտ կլինի հարցնել՝ «ե՞րբ մարդիկ կդադարեն սիգարետ գնել»:

Այսօր սիգարետի պահանջարկը չի նվազում: Նույնիսկ ամբողջ աշխարհում կանխարգելիչ միջոցների կիրառման պայմաններում ավելի քան 1 միլիարդ մարդ շարունակում է ծխել: Եվ ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, 2025թ. դրությամբ դեռևս 1 միլիարդ մարդ կշարունակի ծխել: Այս մարդիկ կարող են լինել Ձեր կոլեգաները, հարևանները, միգուցե Ձեր ընկերները կամ ընտանիքի անդամները: Մենք պարտավոր ենք այս անհատներից յուրաքանչյուրի համար փնտրել այլընտրանքային լուծումներ:

Այդ պատճառով էլ «Ֆիլիպ Մորրիսում» մենք հավատարիմ ենք անծուխ ապագա ստեղծելու գաղափարին: Սա սկզբունքային տեսլական է, որ կփոխի հասարակությունը՝ ապագա, որտեղ չկա սիգարետ: Մեր մեծագույն ցանկությունն է՝ հասնել մեր նպատակին հնարավորինս շուտ, դադարել սիգարետ վաճառելը հնարավորինս շուտ:

Մեր ձգտումն է օգնել բոլոր չափահաս ծխողներին, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին սիգարետ ծխել, անցնել գիտականորեն հիմնավորված անծուխ պրոդուկտների։ Այդ պրոդուկտները ավելի լավ այլընտրանք ենք, քան սիգարետը: Մենք ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար ենք ներդրել հետազոտությունների, մշակման և արտադրության մեջ՝ չափահաս ծխողներին ավելի լավ այլընտրանք առաջարկելու համար: Այս ներդրման և Ֆիլիպ Մորրիսի ցանկացած նախաձեռնության հիմքում ընկած է օբյեկտիվ գիտությունը: Մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիական վերջին մշակումները, որպեսզի ստեղծենք անծուխ այլընտրանքներ՝ ավելի քիչ վնասակար, քան սիգարետը:

Այո, կատարյալ աշխարհում բոլոր ծխողները պետք է ընդհանրապես թողնեին ծխախոտի և նիկոտինի օգտագործումը: Սա ամենացածր ռիսկային սցենարն է՝ սիգարետ ծխելու համեմատ: Բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ դա չի կարող ինքնաբերաբար տեղի ունենալ:

Նրանք, ովքեր կասկածում են մեր մտադրությունների վրա, ովքեր կանգնեցնում են առաջընթացը՝ առանց օբյեկտիվ գիտությունն ուսումնասիրելու, առանց  հանրային առողջապահության համար այլընտրանքային լուծման հնարավորությունը դիտարկելու, իրականում արջի ծառայություն են մատուցում ծխողներին: Անծուխ ապագա կերտելու մեր ճանապարհին ծառացող խոչընդոտները ակամայից դառնում են հանրային  առողջապահությունը բարելավելու հակառակորդներ: Այդ խոչըդոտները բազմաթիվ ծխողների զրկում են ավելի քիչ վնասակար այլընտրանքերից:

Ի վերջո, ամենակարևորը ծխողներին օգնե՞լն է, թե՞ մեզ ատելը: Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ խելամիտ է բնակչությանը միմիայն սիգարետ ծխելու հնարավորություն տալ, երբ հասանելի են ավելի լավ, այլընտրանքային տարբերակներ: Պատկերացրեք, թե որքան կքննադատվեի ես, եթե տարիներ հետո պարզվեր, որ մենք ծխողներին կարող էինք առաջարկել ավելի լավ այլընտրանք, բայց այն թողել ենք լաբորատորիայում:

Դա է պատճառը, որ ես կոչ եմ անում գործել միասնաբար: Հույս եմ դնում կառավորությունների, կարգավորողների, հասարակական կազմակերպությունների և մարդկանց պատրաստակամության և գիտակցման վրա: Բոլորիս է հարկավոր բաց լինել նոր գաղափարների, զրույցների և վերափոխման համար:

Հաշվի առեք հետևյալը. մեր կողմից անծուխ այլընտրանքները շուկայում ներկայացնելուց մի քանի տարի անց, միլիոնավոր կանայք և տղամարդիկ անցում են կատարել ավելի քիչ վնաս հասցնող պրոդուկտների: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք արագացնել անցումը դեպի անծուխ ապագա՝ չափահաս ծխողների տարատեսակ պահանջներին համապատասխանող նորարարական պրոդուկտների, առաջադեմ աշխատակիցների և առողջապահության ոլորտի մասնագետների հետ միասին: Մի ապագա, որը կստեղծի ավելի լավ աշխարհ ավելի քան 1  միլիարդ չափահաս ծխողների և նրանց մասին հոգ տանող անձանց համար:

Ահա թե ինչու ենք մենք նվիրված գիտությանն ու նորարարությանը, որոնք կարող են տանել դեպի ավելի լավ ապագա:  Այդ պատճառով էլ մենք պետք է շարունակենք բաց երկխոսության կոչ անել բոլոր բնագավառներում, տարակարծիք մարդկանց շրջանում՝ ներառելով անգամ նրանց, ովքեր մեզ հետ համակարծիք չեն:

Ահա թե ինչու մենք հույս ունենք, որ հիմա, սա կարդալով, դուք օբյեկտիվորեն կնայեք իրավիճակին և մեր նպատակներին ու կմիանաք մեզ:

Ահա թե ինչու:

Անդրե Կալանցոպուլոս

Գլխավոր գործադիր տնօրեն

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»

 

Նույն շարքից