IT Հասարակություն 

Microsoft-ի ՏՏ-ակադեմիան Երևանում մեկ տարվա ընթացքում մոտ 400 կադր է վերապատրաստել

analitik.am

Microsoft-ի ՏՏ-ակադեմիան Երևանում մեկ տարվա ընթացքում մոտ 400 կադր է վերապատրաստել, 25 ուսանողի համար պրակտիկա է կազմակերպվել: Այդ մասին է հայտարարել Հայաստանի պետական ճարտարագիտայան համալսարանի միջհամալսարանական կապերի ու մշտական կրթության տնօրեն Արթուր Զապրոսյանը՝ ՀՊՃՀ ղեկավարության եւ Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության միջեւ հանդիպման ժամանակ:


Microsoft-ը համագործակցում է համալսարանի հետ համաձայնության շրջանակներում, որը ստորագրվել է 2011թ.-ի դեկտեմբերին: Ինչպես հաղորդել են NEWS.am-ին, կողմերը բարձր են գնահատել երկու տարվա համատեղ աշխատանքը:Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ համալսարանում ստեղծվել է Microsoft-ի ՏՏ-ակադեմիա եւ թեստավորման կենտրոն: Ակադեմիայում վերապատրաստվել կարող են ինչպես ուսանողներն, այնպես էլ դասավանդողները: Համագործակցության շրջանակներում ՀՊՃՀ-ն արտոնյալ պայմաններով ստանում է Live@Edu/Office 365 ծառայություններ ու սարքեր, ինչպես նաեւ Microsoft-ի ծրագրային այլ փաթեթներ:


Իսկ լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում անվճար դասընթացներ անցնել Microsoft Dreamspark-ում:Ինչպես հայտարարել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը, Հայաստանում ՏՏ ոլոտի հիմնական խնդիրը կադրերի նախապատրաստումն է: Դրան էլ միտված է համագործակցությունը, որից բոլորն են շահում:

Նույն շարքից