Հասարակություն 

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարի օգնականը համացանցի հերոսուհի է դարձել /լուսանկարներ/

ՌԴ ՆԳՆ ղեկավարի օգնական է նշանակվել 41-ամյա գնդապետ Իրինա Վոլկը: Այս գեղեցկուհու կարիերային Ռուսաստանում հետևում են վաղուց և մամուլի հետ նա միշտ եղել է երկրպագուների ուշադրության կենտրոնում:

Վոլկի հայրը հայտնի նկարիչ Վլադիմիր Վոլկն է, ով ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ է: Սակայն դուստրը որոշել է հետևել իրավաբան մոր օրինակին: Ոստիկանական ակադեմիան նա ավարտել է կարմիր դիպլոմով, որից հետ աշխատանքը համատեղել է լրագրողի աշխատանքի հետ: Նա նաև գրող է:

Իրինան, ով նաև մոդել է, իր անձնական կյանքը խնամքով թաքցնում է, սակայն հայտնի է, որ նա ամուսնացած է ու ունի որդի։

Նույն շարքից