Փետրվարի 8-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ( բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ (քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի) գլխավորությամբ քննչական ճիշտ և օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում կանխել են զինված բախում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն ստանալով, բերման ենթարկվածներին մի քանի օր պահել են իրենց տեսադաշտում՝ վերցնելով օպերատիվ հսկողության տակ ու այսօր ոստիկանների և քննիչների գրագետ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հենց բնում, քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց:
Քննիչները կատարել են դատարանի կողմից օրինական թույլտվություն ստացած միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ: Քննիչներն այնպիսի անակնկալ են խուզարկություններն անել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել ինչ-որ իրեր, այդ թվում ավտոմատ, ատրճանակ և բիտա:
Վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Նշված հանցագործության փաստով քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:
Մանրամասն՝ shamshyan.com