ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջական վիճակը շատ լավ վիճակում է և այդպիսին պետք է մնա մինչև նախագահության ժամկետի ավարտը: Ամենամյա բժշկական հետազոտությունից հետո հայտարարել է բժիշկ Շոն Քոնլին: Հետազոտությունը տևել է 4 ժամ:
Նշվում է, որ 72-ամյա Թրամփի հետազոտության ժամանակ նարկոզի կամ անեստեզիայի անհրաժեշտություն չի եղել:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելու պահին դարձավ ԱՄՆ պատմության ամենատարեց ղեկավարը: Նախորդ հետազոտության ժամանակ բժիշկները նրան հորդորել էին նիհարել, ավելի շատ զբաղվել սպորտով և հետևել սննդակարգին: