Քաղաքական Միջազգային 

Ամերիկացի ադմիրալը կոչ է արել առաջինը հարվածել Ռուսաստանին և Չինաստանին

ԱՄՆ ռազմածովային ուժերի օպերացիաները ղեկավարող ադմիրալ Ջոն Ռիչարդսոնը կոչ է արել երկրին առաջինը հարվածել Ռուսաստանին և Չինաստանին: Այս մասին հայտնում է The Business Insider-ը:

Այսպես Ռիչարդսոնը պատասխանել է հարցին, որը վերաբերել է ԱՄՆ-ի՝ հակահարված տալու հնարավորություններին: Ադմիրալի կարծիքով, Ռուսաստանն ու Չինաստանը նավատարմն օգտագործում են հողեր նվաճելու համար, դրա համար էլ ամերիկյան կողմը պետք է առաջինը հարված հասցնի:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է համբերատար լինելու, դիվանագիտության և կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Սակայն պայմանավորվածությունների խախտման դեպքում նա կոչ է արել անել առաջին քայլը և լուծել հակառակորդի հարցերը:

Նույն շարքից