Սամարայի №5 ՔԿՀ-ում բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքում 17 տուժած կա, նրանք հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՄԻՊ-ի Սամարայի ներկայացուցիչ Օլգա Գալցովային:
Հայտնվում է, որ ՔԿՀ-ում այսօր ամեն ինչ ընթանում է օրակարգի համաձայն, սակայն ուժեղացված ծառայություն է իրականացվում, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի նոր անկարգություններ չլինեն:
Նշենք, որ բախումը տեղի է ունեցել փետրվարի 8-ին, ընթրիքի ժամանակ:
Ավելի վաղ հայտնվում էր 12 տուժածի մասին: