Հասարակություն 

Մանվել Գրիգորյանը կշարունակի բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում

analitik.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունուն: Գնունին նշել է, որ փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը գնացել է բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում. «Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»:

Նա նշել է, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։ «Այդ խրոնիկական հիվանդություն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,-ասել է Գնունին` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:

Նաիրի ԲԿ-ի տնօրենը նաև հայտնել է, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ:

 

Նույն շարքից