Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:



