Հասարակություն 

Ես գնացողը չեմ. Աշոտյանը հաստատում է, որ նոր աշխատանքի է անցել

Հարգելի ՖԲՀ,

Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես "ԼՈՒՅՍ" հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:

Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:

Այսքանով նաև վերջ դնեք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ:

Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների և ջերմության համար:

Արմեն Աշոտյան

Նույն շարքից