Քաղաքական Միջազգային 

Հյուսիսային Կորեան դառնալու է հզոր տնտեսական կայարան. Դոնալդ Թրամփ

Հյուսիսային Կորեան դառնալու է հզոր տնտեսական կայարան: Այս մասին թվիթերյան իր էջում գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հյուսիսային Կորեան՝ Կիմ Չեն Ընի ղեկավարման ներքո դառնալու է հզոր տնտեսական կայարան: Նա կարող է զարմացնել ոմանց, բայց ոչ ինձ, քանի որ ես հնարավորություն ունեցա ճանաչել նրան և ամբողջապես հասկանալ, թե ինչքան կարողունակ է նա: Հյուսիսային Կորեան կդառնա հրթիռի մի ուրիշ տեսակ՝ տնտեսական Հրթիռ»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-28-ին Վյետնամում տեղի է ունենալու Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը:

Նույն շարքից