Հայաստան 

Հունիսի 23-ին կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

analitik.am

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին:


Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարներին հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս: Հայաստան այցի շրջանակներում ՌԴ արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Նույն շարքից