Քաղաքական 

Չզարմանանք, եթե մյուս տարի էլ վերացվի, ասենք, ԱԳՆ-ն՝ կցվելով վարչապետի աշխատակազմին. Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստվում է ի հակառակ սեփական խոստումների պահպանել սուպերվարչապետական համակարգը, այլեւ էլ ավելի կենտրոնացնել համապետական գործառույթները սեփական ձեռքերում: Նա փետրվարի 8-ին հայտարարել է, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում:

Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Չզարմանանք, եթե մյուս տարի էլ վերացվի, ասենք, Արտգործնախարարությունը՝ կցվելով վարչապետի աշխատակազմին, ուր կստեղծվի արտաքին աշխարհի հետ վարչապետի հարաբերությունները համակարգող հատուկ հանձնակատարի պաշտոն:

Պետությունը - это Я»:

Նույն շարքից