Գլխավոր 

ՀԱՊԿ-ը պետք է հստակ աշխատի. ՌԴ ԱԳ փոխնախարարը խոսել է գլխավոր քարտուղարի հարցի մասին

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի չլուծվելը ցավագին հարց է կազմակերպության համար, սակայն դա չի ազդում կառույցի արդյունավետության և մարտունակության վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ հավելելով, որ հարցը պետք է լուծված լիներ որքան հնարավոր է շուտ:

«Կանոնադրական փաստաթղթերով ենթադրվում է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է որևէ տարվա հունվարի 1-ից, երեք տարի ժամկետով: Սակայն կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Մենք այս իրավիճակից հեռուն գնացող եզրակացություններ չարեցինք, որ անդամ երկրներից մեկը շփում ունի մյուսների հետ և չկա փոխհասկացվածություն»,-ասել է ռուս փոխնախարարը:

Պանկինը նշել է, թե ավելորդ է համարում հայտարարությունները, որ բացասական հետևանքներ կարող են լինել՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ՀԱՊԿ-ը կարևոր գործիք է տարածաշրջանի անվտանգության համար, դրա համար պետք է հստակ աշխատի:

 

Նույն շարքից