Հայաստան 

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության զարգացման եւ այստեղ առկա խնդիրների լուծման հետ կապված հարցեր:

 

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ առողջպահության ոլորտն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում` հավելելով, որ ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալը մեր երկրի առջեւ ծառացած գերխնդիրներից է:

 

Բակո Սահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել ոլորտի տեխնիկական հագեցվածությանը, կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ հանրապետությունում առողջ ապրելակերպի մշակույթի արմատավորմանը`այդ եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տալով առողջապահության նախարարության ղեկավարությանը:

Նույն շարքից