Հասարակություն Միջազգային 

Փարիզում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել

analitik.am

Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել պաշտպանվել «դեղին բաճկոններ» անունը կրող շարժման անդամների գործողություններից: Վերջիններս իրավապահների ուղղությամբ քարեր և շշեր են նետել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ոստիկանությունը մի քանի անգամ կիրառել է արցունքաբեր գազ ցուցարարների նկատմամբ, որոնք հավաքվել էին Ելիսեյան պալատի հարևանությամբ գտնվող տարածքում։ Ակցիայի ամբողջ ընթացքը կարգավորվում են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վառելիքի գնի բարձրացման դեմ «դեղին բաճկոններ» անունը կրող շարժումը սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ից:

Նույն շարքից