Հասարակություն 

Հրդեհ Թումանյան փողոցի տներից մեկում

analitik.am

Փետրվարի 10-ին, ժամը 06:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ 08։03-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 70 քմ, պատուհանը՝ 10 քմ, վառելափայտ՝ 10 քմ և կենցաղային իրեր՝ 20 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Նույն շարքից