Քաղաքականություն 

Կազանում որևէ վերջնական պայմանագրի ստորագրում նախատեսված չէր. Արմեն Աշոտյան

Վերջին ժանանակներում տարաբնույթ կայքեր եւ անհատներ, ովքեր աղոտ պատկերացում եւ տեղեկատվություն ունեն Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացից, համացանց են նետում հակամարտության կարգավորմանն իբր վերաբերող տեքստեր եւ փաստաթղթեր։

Այս կապակցությամբ լիազորված եմ հայտարարելու, որ՝

  1. Կազանում որեւէ վերջնական պայմանագրի ստորագրում նախատեսված չէր։ Ենթադրվում էր միայն կարգավորման սկզբունքների համաձայնեցում։
  2. Համացանցում մինչեւ այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից, եւ հանդիսանում են տարբեր ժամանակահատվածներում տարբեր քննարկումներից վերցրած էլեմենտների միտումնավոր արած անհաջող խառնուրդ։

Արմեն Աշոտյան

  • 83
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    83
    Shares

Նույն շարքից