Քաղաքականություն 

Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ. Շարմազանով

analitik.am

Մի' արեք,պարոնյաք։

Սիրելի հայրենակիցներ։
Թե' ապրիլի 17ին,թե' մայիսի 1ին վարչապետի ընտրության ժամանակ,ԱԺ ում ելույթ եմ ունեցել ու նշել,որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է,այլ անվտանգության մարտահրավերները։

Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։
Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։

Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։

Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ ում դարձավ օտար և "изгой".

Հիմա Նիկոլը շրջանցելով ԱԺ ն' Սիրիա զորք է ուղղարկում։
Չեմ հասկանում,մեր երկրում էլ ԱԺ ը չկա՞։
Ով ինչ ուզում,ոնց ուզում անում է։

Այսպես այլևս չի կարող շարունակվել։

Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։

Հ.Գ. Թե' զինվորի սպանությունը թաքցնելու,և թե' Սիրիա զորախումբ ուղղարկելու հիմնավորումները,ուղղակի ծիծաղելի են։
Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե "քայլողների" մանկապարտեզը։

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից