Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀԱԿ-ի անդամների և Իմ քայլը խմբակցության պատգամավորի միջև «պատերազմ» է սկսվել

analitik.am

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և ՀԱԿ-ի որոշ անդամների միջև Ֆեյսբուք սոցկայքում թեժ բանավեճ է սկսվել, որը կարող է դուրս գալ սոցկայքի սահմաններից:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պատգամավորը սոցկայքի իր էջում կիսվեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի հարցազրույցով՝  վերջինիս անվանելով անհայրենիք կերպար. «Ես պատրաստ եմ փոխզիջման !!! Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ : Սկսենք բանակցությունները , թե լավ է»,-գրել էր նա:

Գրառումը, ինչպես և ակնկալվում էր, հայտնվել է ՀԱԿ անդամների ուշադրության կենտրոնում: Նրանք սկսել են ակտիվորեն մեկնաբանություններ գրել՝ հորդորելով Հովսեփյանին իրեն պատգամավորին վայել պահել: Քիչ չեն նաև պատգամավորի կողմնակիցները: ՀԱԿ անդամներից ոմանք նույնիսկ նշում են, որ պատրաստվում են Հովսեփյանի հարցով զրուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վերջին գրառումը, որն արել է Հովսեփյանն այս թեմայով, հետևյալն է.

«Պարզվում է ՀԱԿ -ի այն ներկայացուցիչներն ովքեր չունեն սեփական դեմք , մտածելու կարողություն , ազատ արտահայտվելու իրավունք և չթվարկեմ էլ ինչ , ամեն մեկը իր հերթին նշում է իր էջում Իմ քայլը դաշինքի խմբակցության ղեկավար՝ Լիլիթ Մակունցին , ԱԺ նախագահ ՝Արարատ Միրզոյանին , ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի , Ռուբեն Ռուբինյանին , պհջելով պատժել ինձ , մինչև անգամ ստիպել հրաժարվեմ մանդատից: Էստեղ են ասել էֆֆա: Փաստորեն ժամանակին այս համակարգն է մեզ ղեկավարել և դեռ չեն հասկանում , որ ժողովուրդը իրենց 2017 թ. Սերժից առաջ մերժեց և մերժեց անողոք կերպով իրենց գաղափարների համար: Տիկնայք և պարոնայք , դուք հանուն ձեր էժան գաղափարի պատրաստ եք ձեր երկիրը ծախելու, ձեր տեսակին մենք լավ ենք ճանաչում : Հեռու մնացեք և քանի դեռ մեղմ եմ մոտենում որքան կարող եք լուռ եղեք»:

Նույն շարքից