Առողջապահություն Հասարակություն 

Նարգիլեն վտանգավոր է նաև համաճարակաբանական տեսանկյունից

analitik.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հոդված է հրապարակել՝ ներկայացնելով, էե ինչ ազդեցություն է թողնում առողջության վրա նարգիլեները.

Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդների և համերի տեսքով հանդիպող հատուկ պատրաստված ծխախոտ ծխելու համար:[1],[2]

Թեև շատ օգտվողներ կարծում են, որ այն դասական ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլե ծխելը սակայն կրում է նույն առողջական ռիսկերը:1,2

Բացի ծխախոտից և ծխից հասցված վնասներից, նարգիլեն վտանգավոր է նաև համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ այն սովորաբար ծխում են խմբերով, երբ նույն ծխափողը փոխանցվում է մեկ անձից մյուսին: 1,2, [3],[4]

Ինչպես ցույց է տաիս վիճակագրությունը, ամբողջ աշխարհում աճում է երիտասարդների և ուսանողների կողմից նարգիլեի օգտագործումը:[5]

Նարգիլեի ծխի՝ առողջության վրա այլ կողմնակի ազդեցությունները

Ծխախոտը այրելու համար օգտագործվող փայտածուխը կարող է բարձրացնել առողջական ռիսկերը` արտադրելով մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ, մետաղներ և քաղցկեղ առաջացնող քիմիական նյութեր:1,4 Նույնիսկ ջրի միջով անցնելուց հետո նարգիլեի ծուխը պահպանում է թունավոր նյութերի բարձր մակարդակը:4

Նարգիլեի ծխախոտը և ծուխը պարունակում են մի շարք թունավոր նյութեր, որոնք հայտնի են թոքերի, միզապարկի և բերանի խոռոչի քաղցկեղ, խցանված զարկերակների և սրտի հիվանդություն առաջացնելու հատկությամբ:[6],[7] Նարգիլեի մեջ օգտագործվող ծխախոտի հյութերը նույնպես վտանգավոր են: Դրանք գրգռում են բերանի լորձաթաղանթը և մեծացնում են բերանի խոռոչի քաղցկեղ զարգացնելու ռիսկը:7,[8]

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ամեն օր նարգիլե ծխող կանանց երեխաները ծնվելուց ունեցել են առնվազն 100 գրամով փոքր կշիռ, քան չծխող կանանց երեխաները: Բացի այդ, ապացուցվել է, որ նարգիլե ծխողների երեխաները ունեն շնչառական հիվանդություններ ձեռք բերելու ավելի մեծ ռիսկ:[9],[10]

Նարգիլե և սիգարետներ

Թեև շատերը կարծում են, որ նարգիլե ծխելը պակաս վնասակար է, այն կրում է նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը:[11],[12] Նարգիլեն նույնպես նիկոտինի՝ բարձր կախվածություն առաջացնող քիմիական միացության աղբյուր է, որը առկա է բոլոր ծխախոտային արտադրանքներում:13

Քանի որ նարգիլեի ծխին միանում է նաև այրվող փայտածուխի ծուխը, նարգիլե ծխելուց կլանվում է ավելի մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Նարգիլե ծխելու տիպիկ սեանսի ընթացքում կլանվում է մինչև 90 000 միլիլիտր, իսկ սիգարետ ծխելու ընթացքում՝ 500-600 միլիլիտր ծուխ:[13] Այսպիսով, նարգիլե ծխողի կողմից մեկ սեանսի ընթացքում ներշնչված ծխի քանակը համարժեք է 100 և ավել սիգարետ ծխելուն:[14]

Նարգիլե և երկրորդային ծուխ

Սիգարետի այրումից անջատված ծխի պես չծխողների համար վնասակար է նաև նարգիլեի երկրորդային ծուխը: Ավելին, այն պարունակում է ոչ միայն ծխախոտի, այլև ջերմության աղբյուրի (օրինակ՝ փայտածուխի) արտազատած ծուխը:12,[15],[16]

Ծխախոտ չպարունակող նարգիլե արտադրանք

Շուկայում առկա ծխախոտ չպարունակող նարգիլեները նույնպես արտադրում են թունավոր նյութեր, որոնք զգալի բարձրացնում են ծխելու հետ կապված տարբեր տեսակի քաղցկեղներ, սիրտանոթային և թոքերի հիվանդություններ ունենալու ռիսկերը:[17],[18]

[1] American Lung Association. An Emerging Deadly Trend: Waterpipe Tobacco Use. Washington: American Lung Association, 2007 [accessed 2015 Sep 14].

[2] American Lung Association. Hookah Smoking: A Growing Threat to Public Health Issue Brief. Smokefree Communities Project, 2011 [accessed 2015 Sep 14].

[3] Akl EA, Gaddam S, Gunukula SK, Honeine R, Jaoude PA, Irani J. The Effects of Waterpipe Tobacco Smoking on Health Outcomes: A Systematic Review. International Journal of Epidemiology 2010;39:834–57 [accessed 2015 Sep 14].

[4] Cobb CO, Ward KD, Maziak W, Shihadeh AL, Eissenberg T. Waterpipe Tobacco Smoking: An Emerging Health Crisis in the United States. American Journal of Health Behavior 2010;34(3):275–85 [accessed 2015 Sep 14].

[5] U.S. Department of Health and Human Services. Preventing Tobacco Use Among Youth and Young Adults: A Report of the Surgeon General. Atlanta: U.S. Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, Office on Smoking and Health, 2012 [accessed 2015 Sep 14].

[6] American Lung Association. An Emerging Deadly Trend: Waterpipe Tobacco Use. Washington: American Lung Association, 2007 [accessed 2015 Sep 14].

[7] Cobb CO, Ward KD, Maziak W, Shihadeh AL, Eissenberg T. Waterpipe Tobacco Smoking: An Emerging Health Crisis in the United States. American Journal of Health Behavior 2010;34(3):275–85 [accessed 2015 Sep 14].

[8] El-Hakim Ibrahim E, Uthman Mirghani AE. Squamous Cell Carcinoma and Keratoacanthoma of the Lower Lips Associated with “Goza” and “Shisha” Smoking. International Journal of Dermatology 1999;38:108–10 [cited 2015 Sep 14].

[9] U.S. Department of Health and Human Services. Preventing Tobacco Use Among Youth and Young Adults: A Report of the Surgeon General. Atlanta: U.S. Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, Office on Smoking and Health, 2012 [accessed 2015 Sep 14].

[10] Nuwayhid, I, Yamout, B., Ghassan, and Kambria, M. Narghile (Hubble-Bubble) Smoking, Low Birth Weight and Other Pregnancy Outcomes. American Journal of Epidemiology 1998;148:375–83 [accessed 2015 Sep 14].

[11] American Lung Association. An Emerging Deadly Trend: Waterpipe Tobacco Use. Washington: American Lung Association, 2007 [accessed 2015 Sep 14].

[12] American Lung Association. Hookah Smoking: A Growing Threat to Public Health Issue Brief. Smokefree Communities Project, 2011 [accessed 2015 Sep 14].

[13] Cobb CO, Ward KD, Maziak W, Shihadeh AL, Eissenberg T. Waterpipe Tobacco Smoking: An Emerging Health Crisis in the United States. American Journal of Health Behavior 2010;34(3):275–85 [accessed 2015 Sep 14].

[14] Waterpipe Tobacco Smoking: Health Effects, Research Needs and Recommended Actions by Regulators. Advisory Note, TobReg 2005, World Health Organization.

[15] U.S. Department of Health and Human Services. Preventing Tobacco Use Among Youth and Young Adults: A Report of the Surgeon General. Atlanta: U.S. Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, Office on Smoking and Health, 2012 [accessed 2015 Sep 14].

[16] Cobb CO, Vansickel AR, Blank MD, Jentink K, Travers MJ, Eissenberg T. Indoor Air Quality in Virginia Waterpipe Cafés. Tobacco Control 2012 Mar 24 doi:10.1136/tobaccocontrol-2011-050350 [cited 2015 Sep 14].

[17] Shihadeh A, Salman R, Eissenberg T. Does Switching to a Tobacco-Free Waterpipe Product Reduce Toxicant Intake? A Crossover Study Comparing CO, NO, PAH, Volatile Aldehydes, Tar and Nicotine Yields. Food and Chemical Toxicology 2012;50(5):1494–8 [accessed 2015 Sep 14].

[18] Blank MD, Cobb CO, Kilgalen B, Austin J, Weaver MF, Shihadeh A, Eissenberg T. Acute Effects of Waterpipe Tobacco Smoking: A Double-Blind, Placebo-Control Study. Drug and Alcohol Dependence 2011;116(1–3):102–9 [cited 2015 Sep 14].

 

Նույն շարքից