Թվիթերում Stone Cold անունով օգտատերը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, ով ներկայացված է ճաղատ և առանց արևայրուքի: 2 օրվա ընթացքում լուսանկարը հավանել է ավելի քան 56 հազար օգտատեր, իսկ 19 հազար օգտատերը էլ կիսվել է հրապարակումով:
Լուսանկարի հեղինակը կարծիք է հայտնել, որ հենց այդպիսի տեսք կունենար ԱՄՆ նախագահը, եթե սովորական մարդ լիներ:
Հարկ է նշել, որ Թրամփի արտաքինը ոչ մեկ անգամ է քննարկման թեմա դարձել: Շատերը նախ խոսում են նրա յուրահատուկ սանրվածքի մասին, որով նա խնամքով թաքցնում է ճաղատը: Խոսում են նաև նախագահի մաշկի ոչ սովորական գույնի մասին:
100 1 1 - 102Shares