Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը Վրաստանում արագ իշխանափոխության ծրագիր ունի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դեռ նախապայմաններ չի տեսնում հայրենիք վերադառնալու համար:

«Այսօր չկա այն իրավիճակը, որ մենք կարողանանք վերադառնալ հայրենիք: Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք պետք է նախապատրաստենք այն, քանի որ չենք կարող կողքից նայել, թե ինչպես են ոչնչացնում մեր երկիրը»,-հայտարարել է նախկին նախագահը Բելգիայում վրացի էմիգրանտների համաշխարհային հավաքի ժամանակ:

Սաակաշվիլին նշել է, որ ինքը Վրաստանում արագ իշխանափոխության ծրագիր ունի, և այդ ծրագրում կարևոր դերակատարում ունեն նաև էմիգրանտները:

Հարկ է նշել, որ հավաքին մասնակցելու ցանկություն հայտնել են նաև վրացիներ, ովքեր դեմ են նախկին նախագահի հայացքներին, սակայ նրանք դրա հնարավորությունը չեն ունեցել, ինչով պայմանավորված էլ վերջիններս  պաստառներով հավաք են արել սրահ հարևանությամբ:

Նույն շարքից