Հասարակություն 

Լավրովը ոչ սովորական նվեր է մատուցել ՄԱԿ-ի աշխատակցուհիներից մեկին

analitik.am

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան լրագրողների հետ հանդիպմանը պատմել է ոչ սովորական նվերի մասին, որը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մատուցել է ՄԱԿ-ի աշխատակցուհիներից մեկին, ում անունը Բրենդա է:

Նեբենզյայի խոսքերով, Բրենդան նախկինում աշխատել է որպես ՄԱԿ-ում Լավրովի քարտուղար: Մի օր Բրենդան նշել է, որ իրեն դուր են գալիս երկրաչափական էսքիզները, որոնք Լավրովը հաճախ նկարում է, և խնդրել է դրանցից մեկը նվիրել իրեն:

Լավրովը որոշել է չմերժել: Նեբենզյայի ներկայացմամբ, վերջինիս արձագանքն այնքան բուռն է եղել, որ ինքը նույնիսկ վախեցել է:

 

Նույն շարքից