Հայաստան 

Բաքու ևս մեկ հայկական պատվիրակություն կմեկնի

analitik.am

 

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 28-ին կմեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 23-րդ նստաշրջանին: Նստաշրջանը կտևի մինչև հուլիսի 3-ը: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

 

Նրա տեղեկացմամբ, հայկական պատվիրակության կազմում ներգրավված են նաև ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը և ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

 

Հիշեցնենք, որ օրերս Բաքվից Հայաստան էր վերադարձել ՆԱՏՕ-ի ԽՎ մեկնած հայկական պատվիրակությունը: Դրա կազմում ներգրավված էին պատգամավոր Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ինչպես նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

Նույն շարքից