Հասարակություն Պատահարներ 

Նեպտունի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարի երթևեկելի մասից, բախվել եզրաքարին և շրջվել

analitik.am

Փետրվարի 11-ին, ժամը 01:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում՝ Նեպտուն մարզահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, տուժածը հոսպիտալացվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 42/9 շենքի մոտակայքում «Lada 21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Բ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարի երթևեկելի մասից, բախվել եզրաքարին և շրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

 

Նույն շարքից