Հրապարակվել են 2019 թվականի Գրեմմիի հաղթողների անունները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալություը:
Այսպես, տարվա լավագույն երգ է ճանաչվել Դոնադ Գլովերի, ով ավելի շատ հայտնի է Childish Gambino անունով, This is America կոմպոզիցիան:
Տարվա լավագույն ալբոմ անվանակարգում հաղթել է քանթրի ոճի երգչուհի Քեյսա Մասգրեյվզի Golden Hour-ը:
Լավագույն նոր արտիստ ճանաչվել է բրիտանուհի Dua Lipa-ն:
Հավելենք, որ հետմահու պարգևատրվել է նաև Soundgarden խմբից Քրիս Քորնելը: Նա մրցանակ է ստացել ռոք խմբում լավագույն կատարման համար: