Միջազգային Քաղաքականություն 

Չեխիայի նախագահն անփառունակ ավարտ է կանխագուշակում Գուայդոյի համար

analitik.am

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն անփառունակ ավարտ է կանխագուշակում Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի համար, ով իրեն հռչակել է երկրի նախագահ՝ իր գործում ստանալով ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների աջակցությունը:

Ինչ վերաբերում է նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ապա նրան իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ:

Frekvence 1-ի եթերում Զեմանը հայտարարել է, որ չի սիրում ոչ լատինամերիկացի դիկտատորներին, ոչ էլ ռազմական ինտերվենցիաները, ինչպես նաև նամակները, որոնցով հրավիրում են զորքեր մտցնել որևէ երկիր և օկուպացիան:

Զեմանի խոսքերով, եթե Գուայդոն չկարողանա սստեղծված իրավիճակը լուծել Վենեսուելայի ներսում  և ստիպված լինի դիմել դրսի ուժերին, կունենա նույն ավարտը , ինչ Գուսակը:

 

 

Նույն շարքից