Հասարակություն 

Հրդեհ՝ Սարատակ գյուղի դպրոցում. Այրվել է նաև տնօրենի աշխատասենյակը՝ գույքով

Փետրվարի 11-ին, ժամը 04:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղի դպրոցի դասարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկում և տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ 06:46-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), առաջին հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակը՝ գույքով (մոտ 30 քմ), տնօրենի աշխատասենյակի դուռը, 2 պատուհան, աշխատասենյակին կից 2 դուռ, ջերմահարվել են 2 չհրկիզվող պահարան և 2 պատուհան:

 

  • 81
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    83
    Shares

Նույն շարքից